‘Յուրգեն Կլոպ. «Ես հանճար չեմ»’

751

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իրեն հանճարեղ չի համարում և նշել, որ կարևոր է բավականություն ստանալ մարզումներից և խաղերից:

««Բորուսիա»-ում երբեք չեմ ասել «ինձ երեք տարի ժամանակ տվեք և Բունդեսլիգայի չեմպիոնությունը գրպանում կլինի»: Այստեղ էլ չեմ պատրաստվում նման ծրագրեր ունենալ: Պարզապես փորձում եմ ավելի շատ բան իմանալ սաներիս մասին, ավելի լավ հասկանալ նրանց: Ֆուտբոլ խաղալու նոր միջոց գտնելը հանճարների գործ է, իսկ ես հանճար չեմ:

Չի կարելի դուրս գալ խաղադաշտ դժբախտ դեմքով: Այդ կերպ ես, սովորաբար, թենիս եմ խաղում: Պետք է բավականություն ստանալ մարզումներից և խաղերից: Ֆուտբոլը ծանր մարզաձև է: Բայց երբ բավականություն ես ստանում, ամեն ինչ ավելի հեշտ է տրվում»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Ռաուլը հրաշալի էր խաղում»’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն 14 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’