‘Յուրգեն Կլոպ. «Ինձ այնքան էլ դուր չի գալիս այն միտքը, որպեսզի մրցաշրջանի կեսին ամեն ինչ փոխենք տրանսֆերների օգնությամբ»’

1192

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զգուշացրել է իր խաղացողներին, որ նրանք իրենց դրսեւորելու համար մինչեւ մայիս ժամանակ ունեն, այլապես նրանց փոխարեն կարող է ուրիշների հրավիրել:

«Արսենալի» հետ այսօրվա հանդիպմանը Կլոպի սաները մոտենում են Պրեմիեր լիգայի բարձունքից 12 միավորի խզումով, այնքան, որքան՝ դուրս թռչելու զոնայից: Այս մրցաշրջանում Կարմիրներին ոչ մի կերպ չի հաջողվում կայունություն ձեռք բերել, եւ հաջող խաղին կարող է հաջորդել միանգամայն անհաջող ելույթը:

Չնայած ակումբը փող ունի՝ Կլոպը չի շտապում դուրս գալ տրանսֆերային շուկա, այլ շարունակում է վստահել խաղացողներին: Բայց խաղացողների ժամանակը շուտով կսպառվի:

«Ես միշտ ասում եմ խաղացողներին, որ պայմանագրեր չեմ կնքում, բայց նրանց հետ իմ պայմանագիրը մեկ տարով է: Խաղացողը կարող է հեռանալ լավ մրցաշրջանից հետո, իսկ վատ մրցաշրջանից հետո ակումբը կարող է բաց թողնել նրան: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է:

Այս տարի մենք լիովին կենտրոնացած ենք մի բանի վրա, որպեսզի ծեր հասակում կարողանանք հետ նայել ու ասել, որ դա արժեր այն, որ մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք, հաջողության հասանք, եւ այլն: Հենց դրա համար ինձ այնքան էլ դուր չի գալիս այն միտքը, որպեսզի մրցաշրջանի կեսին ամեն ինչ փոխենք տրանսֆերների օգնությամբ»,- ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Ռումենիգե. «Անչելոտին երկու մասնագետների հետ գերմաներեն է սովորում»’
Հաջորդ հոդվածը‘Լուկա Տոնի. «Վան Գալն ատում էր լատինամերիկյան ֆուտբոլիստներին»’