‘Յուրգեն Կլոպ. «Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց»’

1497

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Հենրիխ Մխիթարյանի`«Շալկե 04»-ի հետ հանդիպումից հետո: Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հրաշալի հանդես եկավ, դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ:

«Սա այն է, ինչի մասին ես երազում էի առավոտյան արթնանալիս: «Բորուսիայի» համար հրաշալի օր է: Բոլորը վաղուց սպասում էին Հենրիխ Մխիթարյանի հետ հրճվանքը կիսելուն և ուրախությունից նրա վրա ցատկելուն: Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց:

Սա «Բորուսիա Դորտմունդն» էր, ամեն ինչ կար` 90 րոպեի ընթացքում խաղ, ուրախություն, հիացմունք»,-Յուրգեն Կլոպի խոսքերը մեջբերել են «Բորուսսիայի» Twitter-ի պաշտոնական էջը:

Նախորդ հոդվածը‘Դավիդ դե Խեան հերքում է Լուի վան Գալի հետ տարաձայնության մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘ Լուի վան Գալ. «Ես չեմ լսել երկրպագուների սուլոցները»’