‘Յուրգեն Կլոպ. «Հիմա մենք շատ լուրջ և ծանր մարզումներ ենք անցկացնում»’

963

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է այն բանից, որ ստիպված է մարզումներն անցկացնել թիմի ոչ ամբողջական  կազմի հետ:

«Մենք ուղղակի շարունակում ենք աշխատել: Ես տեսնում եմ շատ բաներ, որոնք  ուզում եմ տեսնել, բայց երբեմն լինում է նաև հակառակը: Դա նորմալ է: Ես գիտեմ, թե ինչու է այդպես: Մենք հիմա իսկապես ծանր ու դժվարին մարզումներ ենք անցկացնում իմ տրամադրության տակ գտնվող յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ:Շատ լավ կլիներ, եթե յոթ շաբաթ կարողանայինք մարզվել ամբողջական կազմով, սակայն ֆուտբոլիստների մի մասը հանդես է եկել Աշխարհի առաջնությունւմ, մի մասն էլ վնասվածքներ ունի»,-Կլոպի խոսքն է մեջբերում Bild-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի խորհրդականը դատապարտել է Սբ. Էջմիածին եկեղեցու միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գործազուրկների թիվն ավելացել է 11%-ով’