‘Յուրգեն Կլոպ. «Հնարավոր է՝ պահերը շատ չլինեն: Երկու թիմերն էլ շատ կազմակերպված են» ‘

1303

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխանում խաղում վճռական նշանակություն է տալիս «Էնֆիլդ» ստադիոնի մթնոլորտին, անգլիացի երկրպագուների աջակցությանը:

«Չեմ կարծում, որ Դորտմունդում ցուցադրել ենք մեր հնարավորությունների առավելագույնը: Կարող ենք ավելի լավ խաղալ, սպիտակ դրոշ կախելու մտադրություն չունենք: «Լիվերպուլն» ունի կիսաեզրափակիչ դուրս գալու կարգ:

Մենք գիտեինք «Բորուսիայի» հզորության մասին դեռ առաջին խաղից առաջ: Այժմ մրցակիցը գիտի նաեւ մեր բարձր կարգի մասին: Գրոհների ագրեսիվությունն ու պաշտպանության կարգապահությունը կտա արդյունք: Հնարավոր է՝ պահերը շատ չլինեն: Երկու թիմերն էլ շատ կազմակերպված են: Կարծում եմ վճռական դեր կխաղա տնային ստադիոնի մթնոլորտի գործոնը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Անգլիայում կայանալիք պատասխան հանդիպումն ապրիլի 14-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Նախորդ հոդվածը‘Բենզեման չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. « Մենք այստեղ ենք, որպեսզի գրոհենք, գոլ խփենք, ռիսկի դիմենք եւ վայելենք խաղը»’