‘Յուրգեն Կլոպ.«Մենք թույլ չտվեցինք «Համբուրգին» շրջանցել մեզ մրցաշարային աղյուսակում և մեկ միավոր ավելացրեցինք մեր հաշվին»’

1093

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անհաջողություն չի համարում Բունդեսլիգայի 24-րդ տուրի`«Համբուրգի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը (0:0):

«Կան շատ դրական կողմեր, օրինակ ես չեմ մտաբերում, թե «Բորուսիան» վերջին անգամ երբ էր այստեղ միավոր վաստակել: Թեպետ, պետք չէ ոչ-ոքին գնահատել որպես հաղթանակ:

Մենք թույլ չտվեցինք «Համբուրգին» շրջանցել մեզ մրցաշարային աղյուսակում եւ մեկ միավոր ավելացրեցինք մեր հաշվին: Հիանալի է, որ ոչ-ոք վնասվածք չստացավ: Այնպես որ, ամեն ինչ լավ է», — Կլոպի խոսքերն է փոխանցել դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Առանց իր հուզականության Ռիբերին չի կարող խաղալ»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Դևիսի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը’