‘Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և նա այսօր հիանալի խաղաց»’

1480

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը մեկնաբանել էՀենրիխ Մխիթարյանիխաղը «Անդերլեխտի» դեմ հանդիպման ժամանակ (1-1): Հիշեցնենք, որ Մխիթարյանը 1-0 հաշվի ժամանակ վրիպեց շատ հարմար դիրքից:

«Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և նա այսօր հիանալի խաղաց: Մենք նրա կարիքը շատ ունենք ու պետք է օգնենք նրան: Առաջին հերթին Մխիթարյանն ինքն է իրենից գոլեր ակնկալում: «Հերտայի» դեմ խաղում նա կխփի իր գոլը: 

Մի օր նա կօգտագործի իր բոլոր հնարավորությունները ու երջանիկ կլինի, և մենք էլ երջանիկ կլինենք: Իսկ ես այսօր էլ եմ երջանիկ»,- Կլոպպի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը:

Նախորդ հոդվածը‘Ես՝ Հարկադիր կատարողս երդվում եմ. անմեղ զոհերի վրեժը լուծել կենդանի մնացած հայերից. ԴԱՀԿ աշխատողների երդման ֆեյսբուքյան արձագանքներ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում նավթամթերքի գներն աճել են` հակառակ նավթի գների նվազման’