‘ Յուրգեն Կլոպ. «Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնող թիմերից հետ մնալն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»’

812

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի մտածում հաջորդ մրցաշրջանում միջազգային ելույթների մասին.

«Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնող թիմերից մեր հետ մնալն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է ստորին հորիզոնականներում գտնվող թիմերի հետ մեր միավորների տարբերությունը։ Հուսով եմ, որ շուտով մեր առավելությունը նրանց նկատմամբ կմեծանա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 21-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ 

Նախորդ հոդվածը‘Պեպե. ««Ռեալը» մի մեծ ընտանիք է, իսկ Անչելոտտին մեր հայրն է»’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսն առաջարկներ էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» և ՊՍԺ–ից’