‘Յուրգեն Կլոպ. «Նոր խաղացողների կարիք այժմ չունենք»’

1146

«Լիվերպուլի» խնդիրները ֆուտբոլիստների որակի մեջ չէ, ասել է անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով թիմի խնդիրների մասին եւ նշելով, որ նոր խաղացողների կարիք այժմ չունի:

«Չեմ կարծում, որ այս պահին պետք է փնտրել խաղացողի, միայն այն պատճառով, որ նրա տրանսֆերը 20 միլիոն է: Այժմ խաղի որակի հետ կապված խնդիրներ մենք չունենք: Երբեմն ունենում ենք կենտրոնացվածության, այլ երեւույթների հետ կապված խնդիրներ: Բայց պետք չէ կարծել, որ ամեն նոր խաղացող կարող է ուժեղացնել մեր խաղը»,- Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Պրեմյեր լիգայի 15 տուրից հետո «Լիվերպուլը» 23 միավորով 8-րդն է: Դեկտեմբերի 13-ին Կլոպի գլխավորած թիմը կընդունի «Վեստ Բրոմվիչին»: 

Նախորդ հոդվածը‘ CAS-ը մերժել է Պլատինիի բողոքարկումը’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Վեսելին Տոպալովից’