‘Յուրգեն Կլոպ. «Սա իմ կյանքի վատագույն շրջանն էր, բայց ես առաջվա պես հավատում եմ իմ թիմին»’

801

Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Վերդերից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո անդրադարձել է իր թիմի` մրցաշարի առաջին շրջանում ցուցադրած խաղին: 17 խաղում դորտմունդյան թիմը 10 պարտություն է կրել, ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին` 17-րդ հորիզոնականը:

«Մեր հասցեին ուղղված ցանկացած քննադատություն արդարացի կլինի: Այսօրվա լավագույն նորությունն այն էր, որ ֆուտբոլային 2014 թվականն ավարտվեց: Այսօրվա խաղը մեր` առաջին շրջանի ելույթների արտացոլումն էր:

Սա իմ կյանքի վատագույն շրջանն էր, բայց ես առաջվա պես հավատում եմ իմ թիմին»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Բորուսիայի»` Twitter-ում պաշտոնական էջից:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարգելի ֆուտբոլիստների իրավունքների՝ երրորդ անձանց պատկանելը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» պարգևատրումը (տեսանյութ)’