‘Յուրգեն Կլոպ. «Ցավալի է, երբ ամսվա ամենագեղեցիկ գոլը քո թիմի դարպասն են խփում»’

1224

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» հետ խաղի (0:2) վերաբերյալ իր մեկնաբանություն է տվել:

-Հաճելի է գտնվել մարզադաշտում, երբ Վարդին խփում է ամսվա ամենագեղեցիկ գոլը, բայց հաճելի չէ, որ այդ գոլը խփում է քո թիմի դարպասը: Ես գոհ չեմ այս խաղից: Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ: Եղան մի քանի հարվածներ, որոնց փոխարեն պետք էր փոխանցումներ կատարել: 

«Լիվերպուլը» կիսահնարավորություններ ունեցավ, իսկ իրական գոլային պահեր չստեղծեց: Ինձ ժամանակ է հարկավոր հանգստանալու և այս խաղը վերանայելու համար,-ասել է Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը 4. Անիծյալ օձը’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. «Տեսնենք, թե ինչպես կդասավորվի Գվարդիոլայի կարիերան անգլիական ֆուտբոլում» ‘