‘Յուրիկ Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել. «Ժողովուրդ»’

1788

Ժողովուրդը» գրում է. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Յուրիկ Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: 2012թ, երբ նա Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, հայտարարագրել էր միայն 650 հազար դրամ: 2013թ, երբ սպորտի նախարար էր՝ հայտարարագրել էր 2 մլն 920 հազար դրամ:

 Իսկ ահա նախարարի պաշտոնը թողնելուց և դեսպան նշանակվելուց հետո նա հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այդ, Յուրի Վարդանյանը հայտարարագրել էր միանգամից 5 ավտոմեքենա՝ «FORD EXCURSION V10 6.8 XL», «FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL», «MERCEDES-BENZ 500 S», «FORD E 150» և «LEXUS GX 470» մակնիշի: Իսկ նրա հաշվին կար 3 մլն 220 հազար դրամ։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոն»-ի Սուարեսից մինչև «Չելսի»-ի Ֆաբրեգասը’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունը հեռացել է Հայաստանից. «168 ժամ»’