‘Յուրիկ Վարդանյանին հուշել են, որ հրաժարական պետք է տա’

1422

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանը հայտնվել է ամոթալի սկանդալի մեջ եւ, ըստ շրջանառվող լուրերի, արդեն այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու: Ըստ հավաստի աղբյուրների՝ վերջին մի քանի օրերին նա մի քանի հանդիպումներ է ունեցել, որից հետո հրաժարականի դիմումն անխուսափելի է դարձել:

Հիշեցնենք, որ  Մեղրիի սահմանակետով թմրանյութ անցկացնելու կասկածանքով կալանավորվել է Յուրիկ Վարդանյանի որդին։ Եւ այժմ Վարդանյան հորը հուշում են, որ հրաժարական տալու ժամանակն է:

Ի դեպ, հիշեցնենք նման մի քանի դեպքեր եւս. երբ Վարդան Օսկանյանի որդին նրա ծառայողական ավտոմեքենայով 2005-ին վրաերթի էր ենթարկել քաղաքացու, հայրը հրաժարական ներկայացրեց, սակայն այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չընդունեց Օսկանյանի հրաժարականը։ Երբ ՀՀ քաղաքաշինության նախկին ՕԵԿ-ական նախարար, այժմ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Արա Արամյանի որդին 2004-ի ապրիլին կրակոցներ արձակեց «Տրիումֆ» սրճարանում, նախարար Արամյանն անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց։ Վերջին օրինակը 2006-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ պատահածն էր։ Նա իր որդու հետ «Հայէլեկտրացանցերի» աշխատակիցներին ծեծելուց եւ ատրճանակի կոթով նրանց գլխին հարվածելուց հետո ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

 

Նախորդ հոդվածը‘Կարլ Բիլդտ. Հայաստանին կանդրադառնանք Վիլնյուսից հետո միայն’
Հաջորդ հոդվածը‘ «Ժառանգությունը» հանվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից (լրացված)’