‘Յուրիկ Վարդանյանի որդին ձերբակալված է. Ոստիկանությունը հաստատում է’

1984

Ինչպես արդեն հաղորդել էինք, «Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել էր, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցել էին, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է: Թերթին, սակայն, չէր հաջողվել ճշտել այս տեղեկությունը:

Պարզվում է՝ Վարդանյանի որդին իրոք ձերբակալված է: 29-ամյա Դավիթ Վարդանյանին 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Այս տեղեկությունը հաստատել են news.am-ի ոստիկանության Կապանի բաժնի աղբյուրները:

Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս  նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել և ուղարկել Երևան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով:  Այդ հոդվածով սահմանվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Կայքի աղբյուրները հաստատել են նաև, որ գործը ուղարկվել է Երևան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես հաստատել են տեղեկությունը:

Նախորդ հոդվածը‘Աշխատավարձը աճել է 4 %-ով, իսկ աղքատության մակարդակը կազմում է 32,1 %’
Հաջորդ հոդվածը‘Ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են վերանայել իր որոշումը’