‘Յուրի Կրասնոժան. Այդպես էլ չհասկացա իմ պաշտոնանկության պատճառները’

979

Կրասնոդարի «Կուբանի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը մեկնաբանել է իրեն պաշտոնանկ անելու` ակումբի ղեկավարության որոշումը:

«Ես պատրաստ էի դրան: Կար մթնոլորտ, որից զգացվում էր, թե ինչ կարող է լինել: Պետք է լինել թիմի ներսում` դա հասկանալու համար:

Իմ պաշտոնանկության պատճառները ոչ ոք չի պատրաստվում տրամաբանորեն բացատրել: Մի շաբաթ է, խնդրում էի, որ բացատրեն, սակայն այդպես էլ պատասխան չստացա: Հասկացա, որ ամեն ինչ անօգուտ է:

Ես արդեն մի շարք առաջարկներ ունեմ: Հարցը սակայն միայն Կրասնոժանը չէ, այն ավելի խորն է»,- Կրասնոժանի խոսքն է մեջբերում Советский спорт-ը:

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի տարածքում 50 նոր արագաչափ սարքեր, իսկ Երեւանում` 30 տեսախցիկներ կտեղադվեն’