‘Յուրի Մաքսիմով. Համբարձումյանը գերազանցում է Արտակ Եդիգարյանին’

807

Այդ մասին Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը այս մասին խոսել է Sport.News.am-ի հետ զրույցի ժամանակ:

Պարոն Մաքսիմով, ինչպե՞ս է Կառլեն Մկրտչյանի առողջական վիճակը: Նա ապաքինվո՞ւմ է:

Կառլենը բաց թողեց «Մետալիստի» հետ նախորդ հանդիպումը, քանի որ «Կուբանի» դեմ հավաքի վերջին խաղում նա վնասվածք էր ստացել: Մենք նրան ժամանակ ենք տվել վերականգնվելու համար: Այսօր նա վազում էր, բայց ցավ էր զգում: Չգուշակենք, թե երբ նա լիովին կկարողանա խաղալ: Դա հին վնասվածք է, եւ կապված է կրկնկի կոտրվածքի հետ: Նա բուժել էր այն, բայց հարվածից հետո նրա մոտ բորբոքային պրոցես սկսվեց:

Կառլենը միշտ հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն վերջերս նա «Մետալուրգում» խաղում է որպես պաշտպան: Դա ժամանակավո՞ր բնույթ է կրում:

Ճիշտ հասկացեք, դրանք հարկադրված փոփոխություններ էին: Վնասվածք ստացան մի քանի ֆուտբոլիստներ եւ մենք ստիպված եղանք նրան խաղացնել որպես կենտրոնոկան պաշտպան, իսկ հետո նաեւ՝ որպես աջ պաշտպան:

Այսինքն, հետագայում նա կխաղա ի՞ր դիրքում:

Այո:

Իսկ ինչի՞ հետ էր կապված Գեւորգ Ղազարյանի բացակայությունը նախորդ խաղում: Նա կորցրե՞լ է իր տեղի հիմնական կազմում:

Ամեն ինչ նորմալ է: Նա մարզվում է: Նախորդ խաղում պարզապես հնարավորություն տվեցինք այն նոր ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս Ղազարյանի դիրքում: Առաջնությունը նոր է սկսվել: Բոլորն էլ խաղալու են:

Ամռանը «Մետալուրգ» տեղափոխվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը, սակայն նա չմնաց թիմում: Իսկ ձմռանն էլ փորձաշրջան անցավ Հովհաննես Համբարձումյանը: Ինչո՞ւ նրանք չմնացին թիմում:

Մենք հետ ուղարկեցինք Եդիգարյանին, քանի որ նա հավաքականի ֆուտբոլիստ է եւ պետք է խաղա, իսկ մեզ մոտ նա հիմնական կազմի խաղացող չէր: Կարծում եմ՝ ճիշտ չէ պահել հավաքականի ֆուտբոլիստին՝ նրան թողնելով պահեստայինների նստարանին: Նույնը տեղի ունեցավ Համբարձումյանի հետ: Մենք շարունակում ենք հետեւել նրան: Գուցե նրան ամռանը նույնպես հրավիրենք հավաքների: Մեզ պետք է հրավիրել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կընդգրկվեն թիմի հիմնական կազմում:

Եդիգարյանն ու Համբարձումյանը, կարելի է ասել, մրցակիցներ են հավաքականում: Երկուսն էլ հանդես են գալիս աջ պաշտպանի դիրքում: Դուք ո՞ւմ կտայիք նախապատվությունը:

Ես նախապատվությունը կտայի Համբարձումյանին: Նա ավելի ուժեղ է թե՛ ֆիզիկապես, թե՛ արագությամբ:

Գո՞հ եք ձմեռային հավաքի արդուքներից: Թիմը պատրա՞ստ է առաջնությանը:

Դա պարզ կլինի առաջնության ավարտից հետո: Մենք կխաղանք 12 խաղ, որոնցից հետո ամեն ինչ պարզ կդառնա:

Վերա Մարտիրոսյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 2,5- ամյա երեխան բուժվել է ՄԻԱՎ-ից’
Հաջորդ հոդվածը‘Դեպի աթարով Հայաստան. Մամուլ’