‘Յուրի Վարդանյանի որդին ասել է, թե թմրանյութը Սերժ Սարգսյանի ընտանիքի համար էր բերում’

21853

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը իր որդու ձերբակալման պատմությունից հետո, ինչպես գիտենք`այդպես էլ հրաժարական չտվեց, ավելին, հայտարարեց, թե չի պատրաստվում խառնվել որդու հետ կապված գործին: Իսկ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, շուտով Յուրի Վարդանյանի որդին ազատ կարձակվի: Իրավապահներն արդեն պատրաստվում են հայտարարել, որ նրա մոտ հայտնաբերվել է 56 գրամ թմրանյութ, որը նախարարի որդին պատրաստվել է ինքն օգտագործել:

Իրականում, ինչպես վստահեցնում են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու մոտ ոչ թե 56 գրամ էժանագին թմրանյութ է հայտնաբերվել, այլ մեծ քանակությամբ ծանր տեսակի թմրանյութ: Իսկ որ ամենակարեւորն է, նույն աղբյուրները պնդում են, որ ձերբակալությունից անմիջապես հետո, առաջին իսկ հարցաքննության ժամանակ Յուրի Վարդանյանի որդին իրավապահներին շոկի մեջ է գցել` հայտարարելով, ցուցմունք տալով, որ թմրանյութը նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս ցուցմունքից հետո ոստիկանների ձեռքներն ու ոտքերը, ինչպես ասում են, կապվել են:

Այսքանով չբավարարվելով` Յուրի Վարդանյանը հենց ինքը, ինչպես պնդում են նրան մոտ կանգնած աղբյուրները, այս ու այնտեղ հայտարարել է, թե որդին արդեն իսկ իրավապահներին հայտարարել է, թե ում համար է բերել թմրանյութը: Խոսակցություններ են պտտվում, որ Յուրիկին նման խորհուրդ է տվել հենց Սերժ Սարգսյանին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա:

Թե ինչպես կզարգանան Յուրի Վարդանյանի, նրա որդու եւ այժմ արդեն Սերժ Սարգսյանի անվան հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Եւ նաեւ` կապված իշխանությունների արձագանքից, կերեւա` արդյո՞ք Վարդանյանի որդին ստում էր: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է անձրեւ եւ մառախուղ’