Նագելսման. «Բարսելոնայի» հետ խաղալու ենք մեր ամենաուժեղ կազմով

495

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ։

«Ուրախ ենք, որ դուրս ենք գալու այս հանդիպումանը` առաջին տեղը երաշխավորած լինելով: Բայց սա մեզ համար դեռ կարևոր հանդիպում է հանդիսանում:

Չեմպիոնների լիգան միշտ յուրահատուկ է: Մենք ցանկանում ենք ազնիվ լինել խմբի մնացած թիմերի նկատմամբ: Մենք խաղալու ենք հնարավոր լավագույն կազմով:

Չավին և իր թիմը շատ չեն մարզվել միասին։ Նրանք հիմա ավելի բարձր են պաշտպանվում, քան նախկինում էր։ Նրանց հակապրեսինգն ավելի է ակտիվացաել։ Դա մեջքի հետևում տարածություն է թողնում, քանի որ դժվար է միշտ փակել բոլոր դիրքերը:

«Բարսան» դեռ իր թիմում ունի համաշխարհային մակարդակի խաղացողներ: Մրցաշարային աղյուսակը ճնշում է նրանց, նրանք պետք է հաղթեն ու դրա համար կտան իրենց ողջ ուժը։ Խոսքը նրա մասին չէ, որ ցանկանում ենք նրանց դուրս բթողնել մրցաշարից: պարզապես ուզում ենք երեք միավոր վաստակել», Նագելսմանի խոսքերն է հաղորդում Bayern and Germany-ին:

«Բավարիա»- «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է այսօր` «Ալիանց Արենայում»

Նախորդ հոդվածը«Տոտենհեմում» կորոնավիրուսի բռնկում է
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն հորդորում է չշտապել պատվաստումը պարտադիր դարձնելու հարցում