ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող «Մասթերս» մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը։
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտության մատնեց 7:6 (7:0), 5:7, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ, 48 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի իսպանացի Կառլոս Ալկարասի հետ, որը 6։4, 6։3 հաշվով պարտության մատնեց բրիտանացի Քեմերոն Նորիին։
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։