Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան

375

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։

Իսպանացի թենիսիստը մրցեց Լիտվայի ներկայացուցիչ Ռիչարդաս Բերանկիսի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝  6:4, 6:4, 4:6, 6:3։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 58 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Սոնեգոն, որը 7:6 (7:4), 6:4, 6:4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ուգո Գաստոնին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ էլ։

Նախորդ հոդվածըՈւկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Կանադայի հետ