Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է

296

Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում նա պարտության մատնեց աշխարհի 11-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին (3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6): 

2022 մրցաշրջանում Նադալը «Մեծ Սաղավարտի» երկու մրցաշար է արդեն հաղթել՝ Ավստրալիայի բաց առաջնությունն ու «Ռոլան Գարոսը»։

Ռաֆայելը երկու անգամ է հաղթել Ուիմբլդոնում (2008 և 2010 թվականներին) ու 3 անգամ հասել մինչև եզրափակիչ։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կպայքարի Նիկոլաս Կիրիոսի հետ:

Նախորդ հոդվածըԲորիս Ջոնսոնը հրաժարական է տալիս
Հաջորդ հոդվածըՊենտագոնի նախկին խորհրդականի կարծիքով՝ Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից