Նադալը 2005թ. ի վեր առաջին անգամ կլքի թոփ-10-ը

257

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2005 թվականից ի վեր առաջին անգամ կլքի աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակը:

ԱՄՆ թենիսիստ Թեյլոր Ֆրիտցը Ակապուլկոյում ընթացող ATP-500 կատեգորիայի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այդ կերպ, Ինդիան-Ուելսի մրցաշարից հետո Նադալը կլքի վարկանիշային տասնյակը:

Վերջին անգամ Նադալը աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակում չի ​​ընդգրկվել 2005 թվականի ապրիլի 25-ին։ Նա 912 շաբաթ անընդմեջ եղել է աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակում։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը վնասվածք էր ստացել ամերիկացի թենիսիստ Մաքքենզի Մակդոնալդի հետ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ձախ ոտքի մկանի սալջարդ է ախտորոշվել։ Ավելի վաղ իսպանացին հրաժարվել էր Դոհայի և Դուբայի մրցաշարերից, ինչպես նաև հայրենակից Կառլոս Ալկարասի հետ ցուցադրական խաղից, որը պետք է անցկացվեր մարտի 5-ին Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ)։

Նախորդ հոդվածըՄեսսին 200 հազար եվրոյով 35 ոսկե iPhone է գնել Արգենտինայի հավաքականի խաղացողների և մարզիչների համար
Հաջորդ հոդվածըԱշխատանքային խումբ՝ ահաբեկության դեմ պայքարի համար