‘Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է Կիևում և տարվել ՈՒԱԾ’

1841

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է Կիևի կենտրոնում այն բանից մի քանի րոպե անց, երբ խորհրդարանը որոշում է ընդունել նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն է տվել կալանավորելու:

 Մոտենալով նրան՝ քննիչը հանձնել է ձերբակալման ծանուցագիրը և առաջարկել նրան ուղեկցել ՈՒԱԾ: Սավչենկոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Խափանման միջոցը կարող է փոխվել դատարանի որոշմամբ: Դա, ենթադրվում է, կարող է տեղի ունենալ երեք օրվա ընթացքում:

Սավչենկոն մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Գլխավոր դատախազի ներկայացրած տեքստից հետևում է, որ նա մտադիր է եղել հեղաշրջում անել և զավթել իշխանությունը, նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստել, ահաբեկություն է ծրագրել Գերագույն ռադայի շենքում: Բացի այդ՝ Սավչենկոյին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու (ուկրաինացի իրավապահներն այդպիսին են համարում ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը»), ինչպես նաև հրազենի ու զինամթերքի ապօրինի շրջանառման մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ոչ ոք իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները’
Հաջորդ հոդվածը‘Լրատվամիջոցները պետդումային բոյկոտ են հայտարարում’