Նազարբաևը զրկվել է արտոնություններից

357

Ղազախստանի խորհրդարանը ընդունել է այն փոփոխությունները, որոնք չեղարկում են առաջին նախագահ Նուսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Անվտանգության խորհրդում և հանրապետության ժողովրդի ասամբլեայում։

Պատգամավորները նաև նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «ժողովրդի հորը» զրկելու մյուս լիազորություններից ևս։

Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է 2019 թ․՝ պահպանելով մի շարք արտոնություններ։ Հունվարյան անկարգություններից հետո նա տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարում էր, թե ինքն ընդամենը թոշակառու է, և երկրում երկիշխանություն գոյություն չունի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըHuman Rights Watch․ Ղազախստանում կրակել են ցուցարարների ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԿատալոնիայում ներում է շնորհվել 400 տարի առաջ կախարդության համար դատապարտվածներին