‘Նազարբաևը խոստովանել է, որ դեռ ժառանգորդ չի գտել’

983

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստովանել է, որ դեռ չի կարողացել գտնել այն մարդուն, ով իրեն կփոխարինի նախագահի պաշտոնում, փոխանցել է Интерфакс-ը:

«Երբ սկսում ես փոխարինող փնտրել, շուրջբոլորդ լրիվ տրորված է: Ոչ ոք չկա, միայն ես եմ: Դուք ուրիշ մեկը չունեք, դրա համար էլ՝ ինձ պինդ պահեք»,- ասել է Նազարբաևը Աստանայում կառավարության ընդլայնված նիստում:

Ղազախստանի նախագահը նաև կատակով հավելել է, որ հաջորդ նախագահը «ավելի վատը կլինի»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի քաղաքացիների անձնագրերում տեղ կգտնեն Նազարբաևի ասույթները:

Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1990 թ. ապրիլից, նա իշխանության ղեկի մոտ իր երկարակեցությամբ ռեկորդակիր է նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդների շրջանում: Նազարբաևը հաղթել է նախագահական հինգ ընտրություններում, պաշտոնապես կրում է «Ազգի առաջնորդ» տիտղոսը:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը հեռակա կալանավորել է Նեմցովի սպանության հավանական կազմակերպչին’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Մի՛ գնացեք Եգիպտոս’