Նազարբաևի դուստրը դիմել է հայրենակիցներին

543

Ղազախստանի նախկին նախագահ Նուսուլթան Նազարբաևի դուստրը՝ Ալիան, Facebook-ի իր էջում պատմել է, որ ծանր է տանում երկրում կատարված ողբերգական իրադարձությունները, նաև շնորհակալություն է հայտնել իր հորն աջակցություն հայտնած քաղաքացիներին։

«Ծանր սրտով եմ հետևում մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Խոսքեր չկան, որ արտահայտեմ ցավս ու ափսոսանքս զոհերի համար, խորապես ցավակցում եմ նրանց ընտանիքներին։

Նաև շնորհակալ եմ ձեր աջակցության խոսքերի համար։ Շնորհակալ եմ հորս բարոյական աջակցության համար այս պահին, նա շատ հաղորդագրություններ է ստանում տարբեր շրջանների բնակիչներից»,- գրել է Նազարբաևան։

Նա հույս է հայտնել, որ այդ «կոշտ դասը» երկրի պատմության ընթացքում վերջինը կլինի։

Ալիա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահի կրտսեր դուստրն է, նա 41 տարեկան է։ 2017 թվականից Ալիան ղեկավարում է Ղազախստանի էկոլոգիական կազմակերպությունների ընկերությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱռաքելությունն ավարտվեց
Հաջորդ հոդվածըՆոր Զելանդիան ապաստան է տրամադրել նախկին փոխնախագահին