Նազարբաևի ընտանիքի անդամները հրաժարականներ են տալիս

452

Հունվարի 17-ին «իրենց կամքով հրաժարական են տվել» Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի ևս երկու անդամ։ Նազարբաևի իշխանության օրոք և նրա հեռանալուց հետո էլ առաջին նախագահի ազգականները բարձր պաշտոններ էին զբաղեցնում խոշոր ընկերություններում և պետական մարմիններում։

Հունվարյան ցույցերից հետո Նազարբաևի ընտանիքը կամաց-կամաց զրկվեց իր դիրքերից։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը ղեկավարել է 30 տարուց ավելի։ 2019 թ․ հրաժարական տալուց հետո նա պահեց Ղազախստանի անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Պաշտոնապես՝ այդ պաշտոնը նա կարող էր զբաղեցնել ցմահ, սակայն հունվարի 5-ին պարզվեց, որ հեռացվել է այդ պաշտոնից (մեկ այլ վարկածով՝ ինքնակամ է հեռացել), և հիմա այն զբաղեցնում է երկրի նախագահ Տոկաևը։

Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ երկրում գոյություն ունեն «շատ շահութաբեր մի քանի ընկերություններ և չափազանց հարուստ մարդկանց մի խավ», որոնք այժմ պետք է «արժանին մատուցեն» ղազախ ժողովրդին՝ պարբերաբար հատկացումներ անելով «Ղազախստանի ժողովրդին» բարեգործական հիմնադրամին։

Անհայտ է, թե հիմա որտեղ են գտնվում Նուրսուլթան Նազարբաևը և նրա դուստրերը, նրանք հանրությանը չեն ներկայացել դեկտեմբերի վերջերից։ Նրանց ներկայացուցիչները հայտարարում են, որ Նազարբաևը մայրաքաղաքում է, իսկ նրա ավագ դուստրը՝ Դարիգան, Ալմաթիում, սակայն ապացույցներ չկան։ Հայտնի է, որ Դարիգան և կրտսեր դուստրը՝ Ալիան, ավելի վաղ տներ են գնել Լոնդոնում։ Դարիգային և նրա որդուն՝ Նուրալիին պատկանող անշարժ գույքը 2019 թ․ գնահատվել է 100 մլն դոլարից ավելի։

Ալիայի տունը, Telegram-ի տվյալներով, արժե 10 միլիոն դոլարից ավելի։ Հաղորդում են, որ նա անշարժ գույք է ձեռք բերել նաև Դուբայում՝ 14 միլիոն դոլարով։

Bellingcat հետազոտող խումբը հետևել է Bombardier Challenger 604 մասնավոր ինքնաթիռին, որը հունվարի 4-ին՝ բողոքի ցույցերի մեկնարկից երկու օր անց, Ալմաթիից թռել է Ժնև։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌաֆայել Նադալի 70-րդ հաղթանակը AusOpen-ում
Հաջորդ հոդվածըԵԱ. Հայաստանի զույգը 13-րդն է