Նազարբաևի քրոջ ընկերությունում մաքսանենգ ապրանք է հայտնաբերվել

439

Ղազախստանի գլխավոր դատախազությունը «Group Of The Companies Tda» ընկերության (պատկանում է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարազատ քրոջը) բեռների ստուգում անցկացնելիս հայտնաբերել է չհայտարարագրված ապրանքներ, երեքշաբթի հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Բեռը ստուգելիս հայտնաբերվել են  287 մլն տենգե (ավելի քան 647 հազար դոլար) արժողությամբ  չհայտարարագրված ապրանքներ։ Ընկերության տնօրենը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետական ռեեստրի տվյալներով՝  ТОО “Group Of The Companies Tda ընկերության հիմնադիրներից մեկը Նազարբաևի քույրն է՝ Անիպա Նազարբաևան։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԱնհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 70 մարդ. «Արմենպրես»
Հաջորդ հոդվածըՎոլոդին․ Ուկրաինայի փլուզումն սկսվել է 2014 թվականից