‘Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն(տեսանյութ)’

3898

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց 69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը լարված պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Պոկում վարժությունից հետո Ավդալյանը 105 կգ արդյունքով երկրորդն էր. աշխարհի նախկին չեմպիոնուհին 1 կգ-ով էր զիջում Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Պաչաբուտին: Հրում վարժության ժամանակ Ավդալյանը հրեց 132 կգ և 2 կգ-ով առավելության հասավ Պաչաբուտի նկատմամբ: Այսպիսով, երկամարտի 237 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Ելույթից հետո Նազիկ Ավդալյանը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորներին:

Հավելենք, որ ապրիլի 15-ին մեդալի համար կպայքարի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, ով կմրցի A ենթախմբում:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը հանդիպել է Սվիտալսկուն’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է սպանվել’