‘Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ անդամի թեկնածուին. Դուք վախենում եք ունենալ սեփական տեսակետ’

1055

Այսօր մեկնարկած հերթական քառօրյային խորհրդարանը քննարկեց ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի նոր անդամ առաջադրված՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր էր նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով խմբակցության դիրքորոշումն Արայիկ Թունյանի թեկնածությանը, նշեց, որ Թունյանը կհամալրի այն մարդկանց շարքը, ովքեր վախենում են ունենալ սեփական տեսակետ: «Դուք ձեր մտքում անգամ համարձակություն չունեք ունենալու ձեր սեփական կարծիքը: Դա զարմանալի չէ, քանի որ դուք համալրելու եք այն մարդկանց շարքը, ովքեր առաջնորդվում են նույն այդ կարծիքով՝ հնարավորինս լինել զգույշ՝ չունենալով սեփական տեսակետ »,- նշեց ԲՀԿ քարտուղարը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Թունյանի քվեարկությանը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն ԱԺ-ում կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ տրանսպորտի փոխնախարարին. Չարաշահումների համար մարդիկ պատժե՞լ են’