‘Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` հայ գերու առնչությամբ’

892

ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսին` Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի առնչությամբ: «Իմ նամակում ես հանձնակատարին խնդրել եմ, օգտագործելով իր լիազորությունները, հնարավորինն անել Հակոբին հայրենիք կամ երրորդ երկիր տեղափոխելու համար, քանի որ ադրբեջանական գերության մեջ անցկացվող յուրաքանչյուր օր վտանգավոր է հայ զինվորականի կյանքի համար», — հայտարարել է Զոհրաբյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, որպես ԵԽ անդամ, պարտավորություններ է ստանձնել Գերիների և ռազմագերիների մասին ժնևյան կոնվենցիայի գծով, սակայն այդպես էլ դրանք չի կատարում` դաժան խոշտանգումների ենթարկելով հայ գերիներին: «Այդ հարցը պետք է մշտապես բարձրացվի բոլոր այն միջազգային կառույցներում, որոնց անդամ է Ադրբեջանը», — հայտարարել  է Զոհրաբյանը: Պատգամավորը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների հանձնակատարից պատասխան է ակնկալում արդեն ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում:

 Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի` լույս 8-ի գիշերը Հակոբ Ինջիղուլյանը, մոլորվելով, գերի էր ընկել ադրբեջանական կողմում: Զինվորականին վերադարձնելու հայկական կողմի բոլոր փորձերն առայժմ անհաջողության են մատնվել:

Նախորդ հոդվածը‘Օբաման չի մասնակցի G8-ին, եթե Մոսկվան չնահանջի Ուկրաինայի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր լրագրող, բանաստեղծուհի Գայանե Բաբայանի ծննդյան օրն է’