‘Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական քննարկումների հարցով հանդիպել է Գագիկ Ծառուկյանին’

985

Ինչպես Հայտնի է, ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանն ու Ռուբեն Հակոբյանը կրկին հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հստակեցնելու հետընտրական իրավիճակը քննարկելու ձևաչափը:

 «ԱԺ նախագահն ինձ հետ խոսել է որպես խմբակցության քարտուղար, տեղեկացրել է հնարավոր քննարկումների մասին։ Ես խնդիրը քննարկել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, և այո, մենք պատարստ ենք հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացած ձևաչափով քննարկման մասնակցել»,-ըստ 7or.am-ի, լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ առաջին խորհրդակցությանը չեն մասնակցել զուտ տեխնիկական պատճառներից ելնելով:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ հարցի վերաբերյալ խմբակցությունում քննարկում եղել է: «Երբ խորհրդարանական ուժերը կգան կոնսենսուսի, թե ինչ ձևաչափով է լինելու քննարկումը, ԲՀԿ-ն իր առաջարկները կներկայացնի»,–ասել է Ն. Զոհրաբյնաը՝ հիշեցնելով, որ ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին:

«Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասել է.  «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, իհարկե, մենք ունենք վերապահում, դա իմ կարծքին է: Ես չեմ կարծում, որ արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելը որևէ կապ ունի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ»։

 Նա նաև ընդգծել է, որ ԲՀԿ–ի համար ընդունելի է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալը: 

Նախորդ հոդվածը‘Նեապոլի դատախազությունը գործ է հարուցել Բեռլուսկոնիի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. Մենք լրացուցիչ լիցք ստացանք’