‘Նաիրա Զոհրաբյան. Կազմակերպիչները պետք ունենան պատասխանատվության իրենց բաժինը ‘

1321

«Անկեղծ ասած՝ չեմ հետևել փուչիկների գործի դատավարության ընթացքին, ուստի չեմ կարծում, որ իմ պատասխանը տվյալ դեպքում կարող է իրապես օբյեկտիվ լինել: Բայց մեկ բան հստակ է՝ եթե կուսակցության որոշ ստորաբաժանումներ պատասխանատվություն են կրել այդ միջոցառման կազմակերպման համար, ապա նրանք ևս պետք է պատասխանատվության իրենց բաժինն ունենան: Համենայն դեպս, քանի որ չեմ հետևել դատավարությանը, չեմ ցանկանա ոչ օբյեկտիվ գնահատական հնչեցնել», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման մեկ տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘«Արմավիան» 1 մլն դոլարով գերազանցել է պարտքի սահմանաչափը ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի կազմում լավագույնը Արման Երեմյանն էր’