‘Նաիրա Զոհրաբյան. Մարտի 1-ին պետք է ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական գնահատական տալ’

1300

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ներկայացրած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ մարտի 1-ի դեպքերին պետք է տա ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական գնահատական:

Զոհրաբյանի խոսքերով, ԲՀԿ-ն կողմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը եւ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի: «Քանի որ տարբեր քաղաքական թափոններ եւ նրանց ենթակայության տակ գործող ու աշխատող թերթոնիկներ փորձ են անում ԲՀԿ-ի եւ որոշ ԲՀԿ-ականների անունները կապել մարտի 1-ի դեպքերի հետ, մեզ համար իրապես կարեւոր է, որ տրվեն պատասխաններ` ով է տվել մարդկանց վրա կրակելու հրամանը, ովքեր են այդ հրամանն իրագործողները, եւ որտեղից են բերվել կրակողները: Այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն: Ավելին, քանի որ շատ դեպքերում մամուլի հրապարակումները հետաքննության նյութ են դառնում, առաջարկում եմ հետաքննության նյութ դարձնել դեպքերից հետո «ՀԺ» օրաթերթում տպագրված հոդվածն այն մասին, թե որտեղ` ինչ նիստ է ունեցել, եւ ներկաներից ով է հրապարակային ասել, որ դրան ինքը չի մասնակցելու եւ դեմ է ժողովրդի վրա կրակելուն», — ասել է տիկին Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘«Ռոման» հրաժարվել է համագործակցել շեյխերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞րն է Միքայել Մինասյանի գլխավոր առաքելությունը Վատիկանում’