‘Նաիրա Զոհրաբյան. Ողջ ընտրական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի’

1114

Երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների առնչությամբ Zham.am-ը հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ընտրություններն ավարտվեցին, կան արդեն առաջին պաշտոնական տվյալները: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

Այս պահին ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական եւ մեկնաբանություն տալուց: Կա որոշակի տեղեկատվության պակաս, վերջնական արդյունքները ամփոփված չեն, ինչպես նաեւ գնահատականներն են իրարամերժ: Ես ինքս ընտրություններին չեմ մասնակցել, եւ այս պահին ամբողջապես չեմ տիրապետում հանրային տրամադրություններին, ուստի չեմ ցանկանում կանխակալ գնահատականներ հնչեցնել: Այդուհանդերձ, մեկ բան աներկբա է` ողջ ընտրական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի. սկսած քաղաքացու` իր քվեի հանդեպ հարգանքից, մինչեւ ընտրական բոլոր ինստիտուտները: Միայն դա կարող է բերել ընտրությունների հանդեպ հանրային վստահության վերականգնմանը: Մնացածը դեկլարատիվ հայտարարություններ են, եւ կոնկրետ ինձ համար ոչինչ չարժեն: «Բարգավաճ Հայաստանն» իր առաջիկա կարեւորագույն անելիքներից մեկը, համախոհ ուժերի հետ միասին, տեսում է հենց այս լրջագույն խնդիրների լուծման մեջ: Այլապես` փակուղին անխուսափելի է:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է համազգային հանրահավաքի’
Հաջորդ հոդվածը‘Պետեր Չեխ. «Շախտյորի» հետ գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում հանդիպել’