‘«Նաիրիտը» Բագրատյանին. Դուք կոպիտ սխալ էք թույլ տվել’

1380

«Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը պարզաբանել է ՀՀ նախագահի թեկնածու և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգայիթից, իսկ հիմա հայտնի պատճառներով այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է:

Գործարանի մեկնաբանությում նշվում է, որ Կենտրոն հռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ Բագրատյանի հնչեցրած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նա կոպիտ սխալ է թույլ տվել, քանի որ «Նաիրիտի» համար բութադիենը երբևէ չի բերվել Սումգայիթից, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է` այն քլորոպրենային կաուչուկի ստացման համար որակի բավարար հատկանիշներ չունի:

«1979թ-ից սկսած, երբ «Նաիրիտում» գործարկվել է բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի ստացման հոսքագիծը, բութադիենը բերվել է Ռուսաստանի Նովոկույբիշևսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանից մինչև 1992 թվականը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. «Նապոլիի» ֆիասկոն, Գարեթ Բեյլի հերթական հերոսություններն ու ուկրաինական ակումբների թույլ մեկնարկը…’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2014 թվականին’