‘«Նաիրիտի» աշխատակիցնե­րի շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»’

1062

«168 ժամ» թերթի տեղեկություններով` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցնե­րի շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է, և կրքերը որոշ չափով հանդարտեցնելու համար էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել է, որ մինչև փետրվա­րի 15-ը 1 ամսվա աշխատավարձ կվճարվի: Սակայն մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ` նաիրիտցիներն արդեն չեն հավատում նախարա­րին` հաշվի առնելով անցյալի դառը փորձը: Ա.Մովսիսյանն արդեն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրակա­նություն չեն դարձել:

Գործարանի աշխատակիցների թերահավա­տությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը և որպես դեսպան` գոր­ծուղվելու է Իրան:

Թերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը՝ Մովսիսյանը հայ­տարարել է, թե ինքն էլ է մամուլից իմացել, որ «նման լուրեր են պտտ­վում»: «Նկատենք, որ, ինչպես արդեն գրել էինք, մեր աղբյուրների հա­մաձայն՝ բոլորովին վերջերս Ա.Մովսիսյանը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանից պահանջել էր՝ այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գերմանաբնակ հայ ջութակահարը՝ «Գինեսի» գրքի հավակնորդ. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Փոխատեղումներ Կառավարության աշխատակազմում’