‘«Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձերի համար 21 մլրդ դրամ է հատկացվել’

1352

Պետությունը 21 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 51 մլն դոլար) է հատկացրել Հայաստանի երկու խոշորագույն քիմիական գործարանների ՝«Նաիրիտի» և «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձի գծով պարտավորությունների մարման համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

News.am-ի փոխանցմամբ, այդ միջոցները հաշվեգրվել են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ պետական էներգետիկ ձեռնարկությունների շրջանառությունից: 

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչ. Ադրբեջանը տեղեկացրել է ԿԽՄԿ-ին Կարեն Պետրոսյանի մահվան մասին’
Հաջորդ հոդվածը‘Որտեղ էր անհետացել Սերժ Սարգսյանը վերջին օրերին ‘