‘Նաիրիտցիները Բաղրամյան 26-ում պահանջում են իրենց աշխատավարձը’

1129

Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի աշխատողների բողոքի ակցիան։ Նաիրիտցիները հավաքավել էին Կասկադի մոտ և երթով եկել Բաղրամյան 26:

«Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը, ինչպես նաև գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան։

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա:

Փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ և կմնան մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, իսկ չկոնսերվացվելու դեպքում այդ պարտքը սրընթաց աճում է և պարզ չէ, թե ով է այդ պարտքը վերադարձնելու:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը հետաձգվել է (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Երեկվա սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն’