‘Նաիրիտցիները կրկին պատրաստվում են բողոքի. Մամուլ’

940

«Հրապարակ»-ը գրում է.  «Նաիրիտի» աշխատակիցները կրկին պատրաստվում են բողոքի: «Ամեն օր քարտերը գնում-ստուգում ենք, որ տեսնենք՝ գումար փոխանցել են, թե չէ, բայց՝ ապարդյուն»,- երեկ ասում էին նրանք:

«Էներգետիկայի բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց այսօր ամսի 24-ն է, ու մեզ դեռ աշխատավարձ չեն տվել»,- մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակցուհի Սիրանուշ Պողոսյանը։ Գործարանի ներկայացուցիչները երեկ կրկին հանդիպելու էին նախարարի հետ, որպեսզի պարզեն՝ այս տարի աշխատավարձ կստանա՞ն, թե՞ ոչ: «Մենք միշտ խաբված վիճակում ենք, ժամկետ են ասում, բայց իրենց խոսքի տերը չեն լինում»,-ասել է տիկին Պողոսյանը՝  հավելելով, որ վաղն էլ Մոսկվայից մարդիկ են գալու, որպեսզի տարեվերջյան ստուգումներ անեն և եզրակացնեն՝ գնելո՞ւ են գործարանը, թե՞ ոչ»-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի տան մոտ կատուներ բաց թողնել. Թեժ քննարկումներ Facebook-ում (մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘COAF հիմնադրամը 100 գյուղ զարգացնելու համար 3 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին ‘