‘Նաիրիտցիները մինչև ուրբաթ ժամանակ են տվել կառավարությանը’

1736

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Ժամը 11:00-ից մինչև 13:00 նրանք իրենց բողոքը արտահայտեցին՝ որոշելով շարունակել ակցիաները մինչև ուրբաթ օրը, երբ կառավարությունը իրենց աշխատավարձերի հետ կապված վերջնական պատասխան կտա: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են  իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ նաիրիտցիները մինչև ուրբաթ ժամանակ են տվել կառավարությանը՝ պարտքերը վճարելու համար: Նրա խոսքով՝ իրենք չեն կարող տարիներով սպասել գործարանի գույքի օտարմանը. դա անհնար է:

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘Վիկտորիա Նուլանդ. Հայաստանը պետք է ազատ արձակի ադրբեջանցի դիվերսանտներին ‘
Հաջորդ հոդվածը‘ Զլատան Իբրահիմովիչ. «Երբ լսեք իմ անունը, դուք պետք է մտածեք նրանց մասին» (տեսանյութ)’