‘Նաիրիտցիները նորից կառավարության մոտ են, պատրաստվում են գնալ ԱԺ’

1003

Կառավարությունում մեկնարկել է հերթական նիստը, որին զուգահեռ կառավարության շենքի մոտ նորից բողոքի ցույց են անում նաիրիտցիները: Նրանք նաեւ պատրաստվում են այսօր ժամը 13-ին պատվիրակություն ուղարկել ԱԺ, որոնք պետք է հանդիպեն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ, որի հետ պետք է քննարկեն նախորդ ցույցի ժամանակ իրենց կողմից ներկայացված պահանջագիրը:

Հիշեցնենք, որ նախորդ ցույցի ժամանակ նաիրիտցիները պահանջագիր էին ներկայացրել, որով պահանջում էին այս ամսվա ընթացքում վճարել առնվազն մեկ ամսվա աշխատավարձերը, սառեցնել ազատված աշխատակիցների եւ նրանց ընտանիքների՝ բանկերից վերցված վարկերի վճարումները, հետաձգել կոմունալ վարձերի, ինչպես նաեւ՝  աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարումները՝ մինչեւ աշխատավարձերի պարտքի ամբողջական վճարումը, հիվանդությունների դեպքում՝ ապահովել հրատապ վիրահատություններ պետպատվերի շրջանակներում, կատարել ազատված թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը վերջին երկու տարվա կտրվածքով: Նաիրիտցիները պահանջում էին նաեւ առնվազն 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի վճարման ժամանակացույց ներկայացնել, ինչպես նաեւ՝ աջակցել նոր աշխատանք գտնելու հարցում:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ’