‘Նաիրիտցիների պահանջը կրկին անարձագանք մնաց’

946

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ավարտվեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում են մարել կուտակված աշխատավարձերի պարտքը: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ժամը 11-ին, կրկին կառավարության շենքի դիմաց: Նշենք նաեւ, որ նաիրիտցիները այսօր հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն նրանց պահանջը այդպես էլ անարձագանք մնաց:

Հիշեցնենք, որ վերջին վճարումը նաիրիտցիներին տրվել է փետրվարի 20-ին՝ մեկ ամսվա աշխատավարձ: Այդուհանդերձ, պետությունը շարունակում է պարտք մնալ միջինը 18-20 ամսվա աշխատավարձ եւ դեռեւս չի սահմանում աշխատավարձերի մարման ժամանակացույց:

Նախորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Դինքի սպանությունը նախապես ծրագրված հանցագործություն էր’