‘«Նաիրիտ»-ի գույքի օտարման հանձնաժողովը բաղկացած է գործարանի աշխատակիցներից’

1159

Այսօր նախագահական նստավայրի դիմաց դարձյալ բողոքի ցուցի էին հավաքվել «Նաիրիտի» աշխատակիցները: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք հանդիպում են ունեցել Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով հայտնել է, թե կառավարությունը պատրաստվում է նաիրիտցիների պարտքերը մարել «Նաիրիտից» օտարված գույքի հաշվին: «Տեղեկացնեմ, որ օտարման հանձնաժողովը բաղկացած է գործարանի աշխատակիցներից եւ աշխատակիցներն էլ հենց իրականացնելու են գույքի հաշվառումը, իսկ կառավարությունը օժանդակելու է գույքի օտարման հարցում»,- նշեց Անուշ Հարությույանը՝ հավելելով, որ նաիրիտցիները առաջիկայում կշարունակեն իրենց հավաքները:

Հիշեցնենք, որ փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ և կմնան մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են աշխատել առանց թույլտվության փաստաթղթերի’
Հաջորդ հոդվածը‘ Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց’