Նաիր Թիկնիզյան․ «Հայաստանի հավաքականի նպատակները մեծացել են»

166

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Sport24-ի հետ զրույցում խոսել է ազգային թիմի ելույթների մասին։

«Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց մեր հավաքականի նպատակները մեծացել են։ Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել, և մենք կարող ենք նվաճել խոշոր մրցաշարի ուղեգիր։

Ներողություն եմ խնդրում, բայց մենք մեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց, իսկ այժմ տխրում ենք, քանի որ ոչ-ոքի ենք խաղում Թուրքիայի հավաքականի հետ։ Սա շատ բանի մասին է խոսում։

Ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի, միայն պետք է անդադար աշխատել»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Թիկնիզյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է մարտին կայացած Թուրքիայի դեմ խաղում և մինչև այս պահը հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի
Հաջորդ հոդվածըՋանլուիջի Դոնարումայի որակազրկման ժամկետը