‘Նալբանդյանը կայցելի Բեռլին’

916

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։
Այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ — գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան — Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:  

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆ-ն հաստատել է ռազմական ինքնաթիռի խոցվելու փաստը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի իշխանությունները մասամբ արգելափակել են սոցցանցերի հասանելիությունը’