‘Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’

821

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ այդմ, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:  

Նախորդ հոդվածը‘Մարգվելաշվիլին հույս ունի, որ մինչև 2014 թ. սեպտեմբեր կստորագրվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ամենաատելի ֆուտբոլիստների 10-յակը’