‘Նալբանդյանը հանդիպել է Իսպանիայի Սենատի անդամի հետ’

879

Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:

Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը: Նա ողջունել է իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Ազուրտզան իր խոսքում ընդգծել է, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Նախորդ հոդվածը‘«Յա-յա, դաս իսթ ֆանթաշթիս», կամ «Շտանգեն ցիրկուլ»’
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսցիները փակել են քաղաք տանող ճանապարհը’