‘Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարին’

689

Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա: Հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։
Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն զրուցել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։ 
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։ Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։ 

Նախորդ հոդվածը‘Ջոն Մակքեյն. Ռուսներն ավելի լավ ղեկավարի են արժանի’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քեն Նորթոնը’