‘Նալբանդյանը հանդիպել է Լավրովի, Ալի Աքբար Սալեհիի հետ’

295

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Մասնավորապես հանդիպումներ են կայացել

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի,

Ամերիկայի հրեական կոմիտեի նախագահ դեսպան Աարոն Յակոբի, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի, Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի, այս մասին հայտնում է ԱԳՆ կայքը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը երբեք չի ընդունի Հայաստանի առաջադրած պահանջները. Է.Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը շարունակում է 2-րդ տեղում մնալ’